Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև: Հայաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
12. Նարեկ Պողոսյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գրիգոր Հովհաննիսյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան
Գլխավոր մարզիչ՝ Մանուկ Սարգսյան