ffa.amՄայիսի 21-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզմանը մասնակցում էր 22 ֆուտբոլիստ, իսկ Ռոման Բերեզովսկին հավաքականին կմիանա այսօր երեկոյան:
Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին մի շարք վարժություններ, որոնք ուղղված էին ճկունության, կոորդինացիայի, դիմացկունության բարելավմանը: Այնուհետև ֆուտբոլիստներն իրականացրին գնդակով վարժություններ, իսկ մարզման վերջում տեղի ունեցավ երկկողմանի խաղ: