Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը Մախաչկալայի «Անժիի» հետ մեկնել է Ավստրիա:
Այդտեղ ակումբը կանցկացնի իր երկրորդ միջմրցաշրջանային հավաքը և կմնա մինչև հունիսի 15-ը:
Հավաքի ընթացքում թիմը կանցկացնի 4 ստուգողական հանդիպում: Հուլիսի 4-ին թիմը կխաղա Դանիայի չեմպիոնի՝ «Միդտյուլանդի» հետ, հուլիսի 7-ին՝ Իսրայելի չեմպիոն Թել Ավիվի «Մաքաբիի» հետ, հուլիսի 10-ին՝ «Կոպենհագենի» հետ և հուլիսի 14-ին անգլիական չեմպիոնշիփում հանդես եկող «Բոլթոն Ուոնդերերսի» հետ. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: