«Փյունիկը» պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն այս պահին ազգային հավաքականի հետ նախապատրաստվում է Պորտուգալիայի դեմ խաղին:
Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին, Երևանում: