«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ. այս մասին տեղեկացնում է կատալոնյան թիմի պաշտոնական կայքը:

Նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի երկու տարի՝ մինչև 2017թ-ի հունիսի 30-ը՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:

Նշենք, որ բրազիլացին «կապտանռնագույնների» կազմում հանդես է գալիս 2008թվականից: Ֆուտբոլիստը հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ գավաթակիր և Չեմպիոնների լիգայի գավաթակիր: