«Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ. տեղեկացնում է AS-ը:

Պայմանագիրն ուժի մեջ կլինի երեք տարի, մարզիչը մադրիդյան թիմում կստանա տարեկան 4 մլն եվրո:

Բացի այն, Բենիտեսը Ֆլորենտինո Պերեսի հետ կքննարկի նոր ֆուտբոլիստների ձեռքբերման հարցը: Օրակարգում են Մարկո Վերատին, Դավիդ Դե Խեան, Սերխիո Ագուերոն:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Բենիտեսն «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնում կներկայացվի հունիսի 3 -ին: