Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Էշլի Քոուլը հնարավոր է կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»: Այս մասին տեղեկացնում է Mirror-ը:
Մադրիդցիները 33-ամյա ֆուտբոլիստին երկու տարվա պայմանագիր են առաջարկում:
Քոուլին ցանկանում են ձեռք բերել նաև «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին» և «Մոնակոն»:
Լոնդոնցիների կազմում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 խաղի:
Հիշեցնենք, որ Քոուլն Աշխարհի առաջնության մասնակցության համար չի հրավիրվել Անգլիայի ազգային ընտրանի: