Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունն ամեն կերպ ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Գերմանական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստին նոր առաջարկ է արել՝ ավելի բարելավված պայմաններով: Այս մասին ասել է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն: Այդ մասին ֆուտբոլիստի գործակալն արդեն տեղեկացրել է «Յուվենտուսին», որը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2017թ:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը դարձել է 10 գոլի և 12 արդյունավետ փոխանցման հեղինակ: