Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, գերմանական ակումբը նոր պայմանագրի համար բանակցությունները ֆուտբոլիստի հետ կսկսի առաջիկա ձմռանը:
Հայաստանի հավաքականի 26-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2017թվականը: Մխիթարյանը «Բորուսիա» է տեղափոխվել 2013-ին Դոնեցկի «Շախտյորից»:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը Բունդեսլիգայի երեք խաղում դարձել է երկու գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ՝ գոլերով աչքի ընկնելով նաև Եվրոպայի լիգայում: