«Մանչեսթեր Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» 25-ամյա ֆուտբոլիստ Մատս Հումելսին:
Պայմանագրի արժեքը չի հրապարակվում, սակայն, Guardian-ի տեղեկություններով, պայմանագիրը կարող է ռեկորդային լինել Անգլիայի առաջնությունում՝ պաշտպանների շրջանում:
Ներկայումս ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին», որը ամռանը «Պորտուից» ձեռք է բերել Մանգալային՝ վերջինիս համար վճարելով 32 մլն ֆունտ: