Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է առաջիկայում նոր պայմանագիր կնքել Հենրիխ Մխիթարյանի հետ, որպեսզի թույլ չտա վերջինիս հեռանալ դորտմունդյան թիմից:
Դրա համար գերմանական ակումբը պատրաստ է բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը, հրաժարագնի չափը, ինչպես նաև երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ. տեղեկացնում է Fichajes.net-ը:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» և Լոնդոնի «Արսենալը»: