Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է թիմում պահել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Ինչպես տեղեկացնում է ESPN-ն, դորտմունդցիների մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ ակումբը բանակցում է Հայաստանի հավաքականի ավագի հետ:

«Մենք աշխատում ենք Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգելու ուղղությամբ և բանակցում ենք նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ»,- նշել է Ցորկը:

Հիեցնենք, որ Մխիթարյանի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017թ. հունիսին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել Լոնդոնի «Արսենալն» ու Թուրինի «Յուվենտուսը»: