Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը հայտարարել է, որ թիմը շատ սխալներ է թույլ տալիս պաշտպանությունում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 8-րդ տուրում «Քյոլնի» դեմ հանդիպմանը դորտմունդցիները պարտվել են 1:2 հաշվով:

«Արդեն մի քանի շաբաթ է, ինչ մենք ինքներս ենք սպանում մեզ անհատական սխալներով: Պաշտպանությունում մենք աղետալի սխալներ ենք թույլ տվել: Քանի դեռ դրանցից չենք ազատվել, դժվար կլինի հաղթել»,- Ցորկի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 8 տուրից հետո «Բորուսիան» մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում է: