Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու: Այս մասին հայտարարել է դորտմունդյան թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
«Մխիթարյանի հետ խոսելուց հետո, որոշեցինք, որ բոլորի համար ավելի ճիշտ կլինի, որ նա չմեկնի Բաքու»,- ասել է Վատցկեն:
Նշենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում «Բորուսիան» հոկտեմբերի 22-ին արտագնա խաղ կանցկացնի ադրբեջանական «Գաբալայի» հետ: