Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»:

Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի պարտությամբ' 2:1 հաշվով:

Հյուրերի կազմում աչքի ընկան Ռաֆայելը (31) և Կրուզը (40), դաշտի տերերի միակ գոլը հեղինակեց Յոյիչը (77):

Նշենք, որ հանդիպման 69-րդ րոպեից հյուրերը մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Նորդվեյթը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր դեղին քարտերի պատճառով: