Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս»-«Բորուսիա» առաջին դիմակայությունը:
Դաշտի տերերը դորտմունդցիներին նկատմամբ առավելության հասան 2:1 հաշվով:
Հանդիպման 18-րդ րոպեին հաշիվն արդեն 1:1 էր: 13-րդ րոպեին Կարլոս Տևեսը բացեց հաշիվը, 18-րդ րոպեին Մարկո Ռոյսը հեղինակեց պատասխան գոլը, իսկ 43-րդ րոպեին Ալվարո Մորատայի խփած գոլը հաղթական դարձավ թուրինցիների համար:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ հանդիպմանը: