Դորտմունդի «Բորուսիան» հերթական պարտությունը կրեց Գերմանիայի առաջնությունում:
Բունդեսլիգայի 19-րդ տուրում Կլոպի թիմը հյուրընկալեց «Աուգսբուրգին»:
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով 1:0 հաշվով: Միակ գոլը 50-րդ րոպեին հեղինակեց Բոբադիլյան:
Հյուրերը 64-րդ րոպեին մնացին 10 հոգով. դաշտից հեռացվեց Քրիստոֆ Յանկերը:
Արդյունքում «Բորուսիան» շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում: Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 72-րդ րոպեին և փորախինեց Մարկո Ռոյսին: