Գերմանիայի առաջնության 7-րդ տուրում Դերտմունդի «Բորուսիան» տնային խաղում 2:2 հաշվով ավարտեց «Դարմշտադտի» դեմ հանդիպումը:
Մեկնարկից 17 րոպե անց հյուրերի կազմում հաշիվը բացեց Մարցել Հելերը: Թիմերը հենց այս հաշվով էլ գնացի ընդմիջման:
Դորտմունդյան թիմը երկրորդ խաղակեսում շնորհիվ Պիեր Էմերիկ Օբամեյանգի հեղինակած դուբլի հաշվի մեջ առաջ անցավ: Ֆուտբոլսիտը 63-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 71-րդ րոպեին հեղինակեց իր երկրորդ գոլը: Հաղթական հաշիվը պահպանել, սակայն, Տուխելի թիմին չհաջողվեց: Խաղավարտին Այթաչ Սուլուն հյուրերին փրկեց պարտությունից:
Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Բորուսիան» 17 միավորով Բուդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է և առաջատար «Բավարիային» զիջում է 4 միավորով: