Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է անհաջող ելույթները Գերմանիայի առաջնությունում:
Բունդեսլիգայի 17-րդ տուրում դորտմունդցիները արտագնա խաղում 2:1 հաշվով զիջեցին «Վերդերին»:
Հանդիպման հաշիվը բացվեց մեկնարկից երեք րոպե անց. դաշտի տերերին հաշվի մեջ առաջ մղեց Շելկեն, 62-րդ րոպեին «Վերդերին» հաջողվեց երկրորդ գնդակը ուղարկել մրցակցի դարպասը: Այս անգամ գոլի հեղինակ դարձավ Բարտելսը:
7 րոպե անց Մատս Հումելսը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2, սակայն դորտմունդցիներին ավելին անել չհաջողվեց:
«Բորուսիան» իր ակտիվում ունի 15 միավոր: