Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմը, հնարավոր է ապագայում կրկին գլխավորի «Բորուսիան»: Այս մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը:
«Ինչո՞ւ ոչ: Հնարավոր է, որ դա առաջիկայում չլինի, սակայն Յուգենը դեռ երիտասարդ մարզիչ է և ինչո՞ւ չի կարող ապագայում գլխավորել «Բորուսիան»: Դրան խոչընդոտող ոչինչ չկա»,- Ցորկի խոսքը մեջբերում է Sky-ը:
Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտից հետո «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնում Կլոպին կփոխարինի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: