Մեր նպատակը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելն է: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միախել Ցորկը Մյունխենի «Բավարիայի» դեմ Բունդեսլիգայի շրջանակներում կայանալիք առաջիկա խաղից առաջ:
«Մենք ցանկանում ենք մարտահրավեր նետել, բայց ոչ թե «Բավարիային», այլ Բունդեսլիգայի բոլոր թիմերին: Մեր խնդիրը Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանում հանդես գալու իրավունք ձեռք բերելն է: Լավատեսորեն եմ տրամադրված՝ տեսնելով, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են անել այն ամենը, ինչն իրենց ուժերի սահմանում է»,- Ցորկի խոսքը մեջբերում է tz-ը: