Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը համոզմունք է հայտնել, որ դորտմունդյան թիմը դուրս չի մնա Բունդեսլիգայից:
«Համոզված եմ, որ «Բորուսիան» կպահպանի տեղը Բունդեսլիգայում: Նույնիսկ լավատեսորեն եմ տրամադրված, որ թիմը կխաղա նաև միջազգային մրցաշարում, քանի որ նրա կազմում շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ կան: Դրանում համոզվեցինք Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Ցավոք, Բունդեսլիգայում նրանք «Բավարիային» մրցակից չեն»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը: