Բունդեսլիգայի 10-րդ տուրում կայանալիք «Բավարիա» - «Բորուսիա» խաղից առաջ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է խաղին և նշել.
«Բորուսիան» շարունակում է «Բավարիայի» համար մեծ մրցակից մնալ: Հոկտեմբերին միավորների նման տարբերությունը ոչինչ չի նշանակում: Գիտեմ, որ խաղը շատ կարևոր է մեզ և երկրպագուների համար: Սակայն ես այն մասնագետներից եմ, ում ուշադրությունը չի գրավում կողմնակի աղմուկը: Ինձ համար խոսքը միայն ֆուտբոլի մասին է: Ահա թե ինչու եմ աշխատում«Բավարիայում» և մնացյալի մասին չեմ մտածում»,- մարզչի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Նշենք, որ մյունխենցիներն ընթացիկ մրցաշրջանում 21 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում են, դորտմունդցիները՝ 7 միավորով՝ 15-րդ տեղում: