Ուժեղ սեռի ներկայացուցիչներն արդեն մի քանի տասնամյակ է փորձում են պարզել, թե ինչպես կարելի է հասկանալ կանանց։ Նրանք կարող են գրավել տիեզերքը, կառավարել ինքնաթիռները, ստեղծել դեղամիջոցներ և բազում այլ հայտնագործություններ անել, սակայն կանանց վարքը հասկանալը վեր է նրանց ուժերից։
Չափից դուրս հոգատարություն արտաքինի հանդեպ
Իհարկե ցանկացած տղամարդ իր կողքին ցանկանում է խնամված կին տեսնել, սակայն ահա թե որն է պարադոքսը, տղամարդիկ ունակ չեն հասկանալու թե ինչպես են կանայք տառապում իրենց սանրվածքի, հագուստի և դիմահարդարման համար։ Կանայք կարող են 30 վայրկյանը մեկ նայել հայելու մեջ և շտկել իրենց մազերը, իսկ ոմանք էլ առանց տոննաներով դիմահարդարման անգամ խանութ չեն գնա։
Սեր անբնականի հանդեպ
Գեղեցկության սրահներն անընդհատ գովազում են իրենց ծառայությունները։ Հեռուցտացույցներով անընդհատ պատմում են հրաշագործ պլաստիկ վիրաբուժության մասին, որը ցանկացած կնոջ ցանկալի կդարձնի տղամարդկանց համար։ Սակայն հետաքրքիրն այն է, որ տղամարդիկ համոզված են, որ բնական գեղեցկությունն ավելի լավն է։ Պետք չէ մոռանալ սրա մասին։
Միշտ ուշանում են
Աղջիկների անբաժան գծերից մեկն էլ այն է, որ նրանք միշտ ուշանում են պայմանավորված ժամից։ Պետք է իրենց կարգի բերեն ժամադրությունից առաջ, մի քանի անգամ իրենց նայեն հայելու մեջ և նոր ժամանեն նախանշված վայր։ Իրենք սիրում են, երբ իրենց սպասում են։ Թող տղաները մի քիչ սպասեն և հուզվեն, իսկ միգուցե այդ գեղեցկուհին մտափոխվել է և չի ցանկանում գալ ժամադրության։
Սեր մանրունքների հանդեպ
Կանայք մանրունքների հանդեպ մեծ պատասխանատվություն են դրսևորում։ Տղամարդիկ ուղղակի չեն հասկանում, թե ինչպես կարելի է այդքան շատ ժամանակ հատկացնել մանրունքներին։
Սիրում են անհաջողակներին
Կանայք ավելի շատ հակված են օգնել վիրավորվածներին և նվաստացածներին։ Նրանք մեծ սիրով կփրկեն ալկոհոլիկներին, կդաստիարակեն ավազակներին կամ աղքատությունից դուրս կհանեն ծույլերին։ Տղամարդիկ երբեք չեն նայի մի կնոջ՝ ով խաչ է քաշել իր վրա, այդ պատճառով նրանք չեն հասկանում որոշ կանանց անհաջողակներին սիրելու յուրահատկությունը։