Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին համոզված է, որ Դորտմունդի «Բորուսիան» ընթացիկ մրցաշրջանում դեռ իր խոսքը կասի:
Անդրադառնալով իր նախկին թիմին՝ ֆուտբոլիստը նշել է. «Համոզված եմ՝ «Բորուսիան» շարունակում է մեզ համար դժվար մրցակից մնալ: Պարզապես նրանց խնդիրն այն է, որ ունեն վնասվածք ստացած ֆուտբոլիստներ: Նրանք լավ խաղացին «Համբուրգի» դեմ հանդիպմանը, չնայած որ պարտվեցին»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է Sport1-ը: