Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է հաջորդ մրցաշրջանում ավելի լուրջ մրցակից լինել Մյունխենի «Բավարիայի» համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում է tz-ն, հայտարարել է դորտմունդյան թիմի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:
«Մտադիր չենք սպասել մեր կազմի ուժեղացմանը: Պատրաստվում ենք մյունխենցիների համար ավելի լուրջ մրցակից լինել և կրճատել մեր միջև հեռավորությունը»,- նշել է Վացկեն:
Վերջին մրցաշրջանի արդյունքներով' Կլոպի թիմը զբաղեցրեց Բունդեսլիգգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը' մյունխենցիներին զիջելով 19 միավորով: