Բունդեսլիգայի 30-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում խոշոր' 3:0 հաշվով պարտության մատնեց Մյունխենի «Բավարիային»:
Դորտմունդցիների առաջին գոլը խաղի մեկնարկից 20 րոպե անց հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, 49-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Մարկո Ռոյսը, իսկ 56-րդ րոպեին մյունխենցիների դարպասը երրորդ գնդակը ուղարկեց Մատս Հուֆմանը:
Նշենք, որ հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանի հետ ընդհարվելու համար դաշտից հեռացվեց մյունխենցիների ֆուտբոլիստ Ռաֆինյան:
Տեսանյութերը՝ այստեղ: