Ընկերական խաղի շրջանակներում Միլանի «Ինտերը» ընկերական խաղում խոշոր 1:6 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»:
Անգլիական ակումբի կազմում դուբլ ձևակերպեց Հարի Քեյնը, ով մեկնարկից հինգ րոպե անց դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ապա աչքի ընկավ նաև 57-րդ րոպեին:
«Տոտենհեմի» կազմում մեկական անգամ աչքի ընկան Էրիկ Լամելան (40'), Դելե Ալին (53'), Վինսենտ Յանսենը (57') և Շեյոն Հարիսոնը (77')
Իտալական թիմի միակ գոլը 25-րդ րոպեին խփեց Իվան Պերիշիչը: