Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում ավարտվեց Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Մեր ազգային ընտրանին մրցակցին զիջեց 6:1 հաշվով: Հանդիպման առաջին գոլը հեղինակվեց 52-րդ րոպեին. գերմանացիներին առաջ մղեց Անդրե Շուրլեն: 70-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը՝ 11 մետրանոց հարվածից հեղինակեց Հայաստանի հավաքականի միակ գոլը: 2 րոպե անց Լյովի սաները կրկին հաշվի մեջ առաջ անցան. այս անգամ գոլ հեղինակեց Լուկաս Պոդոլսկին, մեկ րոպե անց Բենեդիկտ Հյովեդեսը հեղինակեց իր թիմի երրորդ գոլը: Գերմանացիների կազմում գոլի հեղինակ դարձավ նաև Միրոսլավ Կլոզեն (76) և դուբլ ձևակերպեց Մարիո Գյոտցեն (82, 90):
Տեսանյութերը՝ այստեղ