Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության մատնեց «Բազելին»:

Մադրիդցիների կազմում աչքի ընկան Գարեթ Բեյլը (30), Կրիշտիանու Ռոնալդուն (31), Խամես Ռոդրիգեսը (37) և Քարիմ Բենզեման (79):

Հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Մարեկ Սուխին (14), մեկ անգամ էլ աչքի ընկավ Գոնսալեսը (38):