Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Արքայական ակումբը» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» և պարտվեց:

Մադրիդցիները սեփական դարպասը երկու անպատասխան գնդակ ընդունեցին:

Դաշտի տերերի կազմում 18' Ռիկարդո Ռոդրիգեսը անվրեպ իրացրեց նշանակված 11 հարվածը, իսկ 26-րդ րոպեին Նավասի պաշտպանած դարպասը գրավեց Արնոլդը:

Հավելենք, որ Քարիմ Բենզեման վնասվածք ստացավ և փոխարինվեց 41-րդ րոպեին: