Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Վիլյառեալին»:

Հանդիպման հաղթական գոլը 8-րդ րոպեին հեղինակեց Ռոբերտո Սոլդադոն:

Այս խաղից հետո «Ռեալը» 30 միավորով երրորդ տեղում է, առաջատարը 35 «Բարսելոնան» է, նույնքան միավոր ունի նայև երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ատլետիկոն»: