Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Ատլետիկոյին»:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Հաշիվը առաջին իսկ րոպեին բացեց Ֆերնանդո Տորեսը, պատասխան գնդակը դաշտի տերերը հեղինակեցին 20-րդ րոպեին. աչքի ընկավ Սերխիո Ռամոսը: 46-րդ րոպեին Տորեսը իր երկրորդ գոլը հեղինակեց, 54-րդ րոպեին հաշիվը կրկին հավասարվեց, այս անգամ գոլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոանլդուն: Սակայն «Արքայական ակուբին» ավելին անել չհաջողվեց:
Երկու խաղերի արդյունքում գրանցվեց 2:4 հաշվը հօգուտ «Ատլետիկոյին» և «Ռեալը» լքեց պայքարը: