Վոլֆսբուրգում տեղի ունեցավ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունը:
Սուպերգավաթը խաղարկեցին Մյունխենի «Բավարիան» և տեղի «Վոլֆսբուրգը»:
Դիմակայության հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
49-րդ րոպեին Արյեն Ռոբենը բացեց հաշիվը: Գվարդիոլայի թիմը, սակայն խաղավարտին գոլ բաց թողեց: 89-րդ րոպեին «Վոլֆսբուրգին» պարտությունից փրկեց Նիկլաս Բենդտները:
Սուպերգաբաթակիրը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով:
«Վոլֆսբուրգը» հաղթեց 5:4 հաշվով և նվաճեց սուպերգավաթը: Նշենք, որ մյունխենցիների կազմում վրիպեց Խաբի Ալոնսոն: