Բեռլինի Օլիմպիական մազադաշտում ավարտվեց Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը:

Գավաթի համար պայքարեցին Դորտմունդի «Բորուսիան» և Մյունխենի «Բավարիան»: Թիմերին չհաջողվեց հանդիպման հիմնական ժամանակում որոշել հաղթողին: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

107-րդ րոպեին Արյեն Ռոբենը բացեց հաշիվը, իսկ 120-րդ րոպեին մյունխենյան թիմի երկրորդ գոլը հեղինակեց է Թոմաս Մյուլերը: Արդյունքում Մյունխենի «Բավարիան» նվաճեց Գերմանիայի գավաթը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 60-րդ րոպեին:

Տեսանյութը՝ այստեղ: