Կոլումբիայի «Ատլետիկո Նասիոնալը» Լիբերտադորեսի գավաթի խաղարկության պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է Էկվադորի «Ինդեպենդյենտե դել Վալյեին» և երկորդ անգամ դարձել մրցաշարի գավաթակիր:

Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Պատասխան խաղում 9-րդ րոպեին Բորխայի հեղինակած գոլը Կոլումբիայի թիմին հաղթանակ է բերել:

Առաջին անգամ «Ատլետիկո Նասիոնալը» այս մրցաշարում հաղթել է 1989թ.: