Ցավոք, չստացվեց մրցակցին դիմակայելու համար ցուցադրել մեր լավագույն խաղը: Այս մասին «Բավարիայի» դեմ հանդիպումից հետո ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Շնորհավորանքներս մյունխենցիներին՝ հաղթանակի համար: Հաջող սկսեցինք հանդիպումը, սակայն մեզ չբավականացրեց համառությունը, ինչից էլ օգտվեց «Բավարիան»: Գիտեինք, որ մրցակցին դիմակայելու համար պետք է ցուցադրենք մեր լավագույն խաղը: Ցավոք, չստացվեց: Շատ հեշտությամբ մյունխենցիներին տվեցինք հաղթանակը: Առաջին գոլը շատ ցավալի էր, նման բան չպետք է տեղի ունենար: Երրորդ գոլը վերջնականապես կոտրեց մեզ: Պետք է խոստովոանեմ, որ հանդիպմանը մենք այդքան էլ լավը չէինք»,- Տուխելի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները դաշտի տերերին զիջեցին 5:1 հաշվով: