Հարգանքով ենք վերաբերում Եվրոպայի լիգային և ցանկանում ենք այստեղ հաջողության հասնել: Այս մասին Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Կրասնոդարի» նկատմամբ 1:2 հաշվով հաղթանակից հետո նշել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Սկզբում մեզ մոտ ամեն ինչ չէր, որ ստացվում էր: Մեր ֆուտբոլիստներն անզգույշ էին գործում՝ փոխանցումների ժամանակ սխալներ էին թույլ տալիս: Դա բացատրելի է՝ հաշվի առնելով մրցակցի բարձր խաղամակարդակը: «Բորուսիային» չհաջողվեց մրցակցի պաշտպանության վրա ճնշում գործադրել, մենք չափից շատ դանդաղ էինք գործում: Իսկ ահա երկրորդ խաղակեսը բոլորովին այլ էր. մենք իշխում էինք խաղը և մի շարք պահեր ունեցանք: Չպետք է մոռանանք, որ կրասնոդարյան ակումբը վերջերս 4:0 հաշվով ջախջախել է «Դինամոյին» և 2:0 հաշվով հաղթել «Զենիթին»: Սա շատ ուժեղ ակումբ է: Մենք հարգանքով ենք վերաբերվում Եվրոպայի լիգային և ցանկանում ենք այստեղ հաջողության հասնել»,- մարզչի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը: