Թիմը արժանի էր պատժի: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը' Բունդեսլիգայի շրջանակներում «Համբուրգից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո:

«Առաջին խաղակեսը բոլորովին նման չէր նրան, ինչ ցանկանում ենք տեսնել «Բորուսիայի» կատարմամբ: Թիմը արժանի էր պատժի: Խաղը անուշադիր սկսեցինք: Գործին նման վերաբերմունքով և խաղի նման որակով «Բորուսիան» ոչինչ և ոչ մի տեղ չի հաղթի»,- Տուխեի խոսքը մեջբերում է Sky-ը:

Հավելենք, որ նոյմեբերի 26-ին դորտմունդցիները Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում արտագնա խաղում կհանդիպեն «Կրասնոդարին»: