Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցֆելդը համոզմունք է հայտնել, որ դորտմունդյան թիմը կհաղթահարի ճգնաժամը:

Հիտցֆելդը նշել է նաև, որ համոզված է Կլոպի՝ բարձրակարգ մարզիչ լինելու մեջ:

«Ես լիովին համոզված եմ Կլոպի ընդունակություններում: Չեմ կասկածում, որ Կլոպը դուրս կբերի թիմն այս իրավիճակից և նույնիսկ միջազգային բարձրակարգ մրցաշարերի մասնակցության իրավունք ձեռք կբերի»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է Sport1-ը: