Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Գերմանիայի գավաթը նվաճելու դեպքում կստանան ռեկորդային պարգևավճար:
Եթե Բեռլինում կայանալիք խաղում դորտմունդցիները հաղթեն Մյունխենի «Բավարիային», ապա կստանան մոտ 1.8 մլն եվրո:
Ինչպես տեղեկացնում է BILD պարբերականը, ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը կստանա մոտ 100 հազար եվրո:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա մայիսի 17-ին' Երևանի ժամանակով 22:00-ին: