Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարծում է, որ իր թիմին Բունդեսլիգայում հանգստանալ չի կարելի: Հոլանդացի ֆուտբոլիստը նշել է, որ մյունխենցիների մրցակիցը՝ Դորտմունդի «Բորուսիան», ունակ է հաղթել ազգային առաջնության գրեթե բոլոր խաղերում:

«Բորուսիան» միանշանակ ունակ է 9-ից 8 խաղում հաղթելու»,- Ռոբենի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 25 տուրից հետո մյունխենցիները հինգ միավորով են գերազանցում երկրորդ տեղում գտնվող դորտմունդցիներին՝ 63-ն ընդդեմ 58-ի: