.armsport.am«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 10-րդ տուրում «Բորուսիայի» դեմ տարած հաղթանակը (2:1).
-Առաջին խաղակեսում մեզ չէր բավարարում ինտենսիվությունը, մենք անհրաժեշտ չափով ագրեսիվ չէինք հարձակման մեջ։ Այնուամենայնիվ, մենք մի քանի հիանալի պահ ստեղծեցինք, որոնցից մեկը-երկուսը պետք է իրացնեինք։ Պետք է գովասանքի խոսքեր ասել Ռոման Վայդենֆելերի հասցեին (խմբ.՝ «Բորուսիայի» դարպասապահ)։
Ես չեմ կարծում, որ «Բորուսիայի» խաղացողները մեզ կխղճային, եթե մենք նրա տեղում հայտնվեինք։ Մենք պարտավոր չենք նրանց խղճալ, նրանք շարունակում են բարձրակարգ ակումբ մնալ՝ չնայած առաջնության անհաջողություններին։ Ես չեմ կասկածում, որ նրանք կվերականգնեն դիրքերը,- հոլանդացու խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։