Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենն Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականի հետ խաղում պարտությունից հետո հայտարարել է, որ հարավամերիկացիները եզրափակչում՝ Գերմանիայի հետ խաղում, ոչ մի հնարավորություն չեն ունենալու:
«Մենք դեռ Կոստա Ռիկայի հետ խաղում ենք ապացուցել, որ 11 մետրանոց հարվածաշարն այնքան էլ վիճակախաղ չէ: Մենք լավ խաղացինք և արդարացիորեն հաջողության հասանք: Այժմ մեր բախտը մի փոքր չբերեց: Հպարտանում եմ իմ թիմով՝ չնայած տխուր եմ: Համոզված եմ՝ աշխարհի չեմպիոն դառնալու է Գերմանիան: Արգենտինայի հավաքականը ոչ մի հնարավորություն չունի»,- Ռոբենի խոսքը մեջբերում է հոլանդական մամուլը: