armsport.amԱշխարհի 2006 թվականի հաղթող, Իտալիայի ազգային հավաքականի եւ «Միլանի» նախկին պաշտպան Ալեսանդրո Նեստան Աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակչից առաջ կիսվել է իր կարծիքներով:
Նեստան կարծում է, որ եզրափակիչ խաղում ընդգծված ֆավորիտ են գերմանացիները. «Գերմանիայի ազգային հավաքականը թույլ կողմեր չունի: Նրանք ուժեղ են բոլոր խաղային օղակներում:
Ի դեմս Մանուել Նոյերի՝ նրանք ունեն ուժեղ դարպասպահ, ամուր պաշտպանություն եւ հիանալի հարձակում: Տեսականորեն, հենց նրանք են հաղթողի գլխավոր ֆավորիտը»- Նեստայի խոսքերն է փոխանցում միջազգային մամուլը: