Աշխարհի 2018թ-ի առաջնության ընտրական փուլում Գերմանիայի ազգային ընտրանին ջախջախիչ՝ 5:1 հաշվով հաղթել է Ադրբեջանի ընտրանուն:
Արդյունքում Բունդեսթիմը ռեկորդ է սահմանել Եվրոպական գոտում՝ ընտրական փուլում խփած գոլերի քանակով՝ 43:
Նախորդ ռեկորդը պատկանում է Իսպանիայի հավաքականին, որը Եվրո-2000-ում դարձել էր 42 գոլի հեղինակ:
Գերմանիայի հավաքականի համար սա 16-րդ անընդմեջ հաղթանակն էր ԱԱ-ի ընտրական փուլում: Այս ցուցանիշով գերմանացիները կրկնեցին իրենց իսկ սահմանած աշխարհի ռեկորդը, որը գրանցվել էր 1969-1985թթ.-ի ընթացքում: