Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ ներկայումս Դորտմունդի «Բորուսիան» իր թիմից ավելի լավ է խաղում:
«Դեռևս միայն մեկ ակումբ է մեզանից լավ խաղում: «Բորուսիան», ի դեմս Տուխելի, հիանալի մարզիչ ունի: Ինձ դուր է գալիս այն, ինչ նրանք անում են»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sport1-ը:
Նշենք, որ Տուխելի գլխավորությամբ դորտմունդցիները Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի առաջին երեք խաղում հաղթանակ են տոնել և իրենց ակտիվում ունեն 9 միավոր, նույնքան հաղթանակ ունի նաև մյունխենյան թիմը: