armsport.amՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Բունդեսլիգայի 7-րդ տուրի՝ «Հանովերի» դեմ կայացած մրցավեճի մասին (4:0):
«Բնականաբար, մենք գոհ ենք արդյունքից: «Հանովերը» երրորդ կամ չորրորդ թիմն է, որ մեր հետ հինգ պաշտպաններով էր խաղում:
Ամենակարևորն այն է, որ այս մրցավեճում թիմն ավելի լավ էր խաղում, քան նախորդում: Ֆուտբոլիստները ավելի քիչ էին վազում, բայց ավելի շատ էին ֆուտբոլ խաղում, ինչն ինձ ուրախացնում է», - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել «Բավարիայի» պաշտոնական կայքը: