«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի վիճակահանությանը, որի արդյունքում իր թիմը խմբային փուլում ուժերը կչափի նախկին թիմի'«Բարսելոնայի» հետ:
«Մենք խաղալու ենք աշխարհի լավագույնների դեմ: Ոչ ոք «Բարսելոնայից» ավելի լավ չի խաղում: Կատալոնացիների երեք հարձակվողները դաշտում վճռորոշ դեր ունեն, թիմը նաև պաշտպանության գծում է մեծ աշխատանք կատարում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Catalunya Radio-ն:
«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև առաջին հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 19-ին' կատալոնյան թիմի դաշտում:
Պատասխան խաղը նոյեմբերի 1-ին է: