Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Բունդեսլիգայում «Վոլֆսբուրգից» (1:4) կրած պարտությանը և նշել.
«Մրցակիցն արագ գոլ հեղինակեց, իսկ մենք չկարողացանք դիմակայել նրանց հակագրոհներին: Ցանկանում եմ շնորհավորել «Վոլֆսբուրգին», այժմ նրանք ավելի ուժեղ են: Նման ընդմիջումից հետո, մեզ խաղային պրակտիկա է անհրաժեշտ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Նշենք, որ սա մյունխենցիների առաջին պարտությունն է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում: